Լրահոս
Հասարակական
16:30
26.01.23
190

Mercedes-ը բախվել է հողաթմբին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գանգա Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Գասպարյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բանկիչ 34-ամյա Արսեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։