Լրահոս
Հասարակական
21:00
18.10.25
2 164

Մեր տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռի գահի և գահակալի փոփոխության ճակատագիրը. Ռուբեն Վարդապետ

Img default alt hy

Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծաղրն ու ծանակը…

Միջազգային քաղաքական հարթակներում օտար երկրների ղեկավարների կողմից ցավալիորեն ծաղրուծանակի ենթարկվող մեր պետության տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահի եւ գահակալի փոփոխության ճակատագիրը, մանավանդ որ ՀՀ սահմանադրությունը նրան նման լիազորություն չի տալիս։

Սա ոչ միայն արժանապատվության հարցն է հայ հոգեւորականության, որ երաշխավորն է հայրապետական գահի, այլեւ ՀՀ քաղաքացիների, որոնց ներկայացուցիչն է վարչապետը՝ իր խայտառակ ամոթալի պահվածքով։

Սուրբ Գիրքը հիշեցնում է. «Հանդուգն թագավորը չարիքի մեջ կընկնի, իսկ հավատարիմ պատգամաբերը կփրկի նրան»(Առակաց 13։17)»: