Լրահոս
Քաղաքական
13:40
09.08.22
117

«Մեր քաղաքացիներն ուզո՞ւմ են Հայաստանից տարածք զիջել, որ Լաչինում հայերը մնան». Մարուքյան

Լաչինի միջանցքը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ըստ էության, սկանդալային հայտարարություններ է արել Հայաստանի վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Aravot.am»-ին Մարուքյանը հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում է գործադրում և պահանջում սուվերեն միջանցք, իսկ Հայաստանը չի տալիս։

«Մեր քաղաքացիներն ուզո՞ւմ են՝ Հայաստանն իր տարածքից զիջի, որպեսզի Լաչինում հայերը մի քիչ երկար մնան»,- Էդմոն Մարուքյանի ուղիղ խոսքը մեջբերում է «Aravot.am»-ը: