Լրահոս
Միջազգային
16:22
02.03.22
287

Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան․ Դմիտրի Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանի պատվիրակությունը բանակցությունների նոր փուլի վայր կժամանի չորեքշաբթի երեկոյին մոտ և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այսօր՝ երեկոյին մոտ, մեր պատվիրակությունը կլինի տեղում: Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան»,- ասել է Պեսկովը:

Նոր հանդիպման վայրի մասին ճշտող հարցին Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ նախապես չի անվանի։

ՏԱՍՍ գործակալության տվյալներով էլ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում։