Լրահոս
Քաղաքական
23:49
11.09.24
222

Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել երիտասարդներին՝ օգնելով իրականություն դարձնել իրենց ձգտումները, ցանկություններն ու երազանքները․ Ալեն Սիմոնյան

Img default alt hy

Սեպտեմբերի 11-ին կայացել է Հայաստան ժամանած Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցների պատվին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից կազմակերպված ընդունելությունը:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը. «Երիտասարդները մեր ապագան են, որոնք անխոնջ կերպով ձգտում են փոփոխություններ մտցնել ժամանակակից հասարակություններում: Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել նրանց՝ օգնելով իրականություն դարձնել իրենց ձգտումները, ցանկություններն ու երազանքները: Նրանց ջանքերը կենսական նշանակություն ունեն ավելի ապահով, խաղաղ եւ ճգնաժամից զերծ աշխարհ ստեղծելու համար:

Աշխարհն այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ՝ հակամարտություններ, պատերազմներ, բնական աղետներ եւ այլն, որոնք հաճախ խանգարում են երիտասարդներին լիարժեք վայելել իրենց կյանքը: Համաշխարհային առաջնորդների պարտականությունն է ստեղծել խաղաղ միջավայր, որը թույլ կտա մեր երիտասարդներին կրթվել, գտնել աշխատանք եւ իրացնել իրենց ամբողջ ներուժը»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: