Լրահոս
Հասարակական
18:58
19.10.25
1 967

Մեր եկեղեցին անսասան է՝ հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական քայլերի․ Վեհափառ

Img default alt hy

Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով թե ինչպես են քաղաքական որոշումով եւ կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, տիար Սամվել Կարապետյանը։ Մայր տաճարում «Մեր ձևով» շարժման կազմակերպած ուխտագնացների առաջ ելույթ ունենալով ասաց Գարեգին Բ կաթողիկոսը։

«Մեր եկեղեցին անսասան է՝ հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական քայլերի։

Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով։ 

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվել Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, տիար Սամվել Կարապետյանը։ Թող տերը քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև»։