Լրահոս
Քաղաքական
19:08
21.10.25
141

«Մեր ձևով» շարժումը երկու լրատվամիջոցից հերքում է պահանջում, հակառակ դեպքում զրպարտության փաստով հայց է ներկայացնելու դատարան․ խոսնակ

Img default alt hy

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ շարժումը «Հայկական Ժամանակ» և civic.am լրատվամիջոցներից հերքում է պահանջում։

«Եթե 24-ժամվա ընթացքում չհերքեն իրենց հարթակներով տարածված զրպարտությունը, «Մեր ձևով» ժողովրդական շարժումը իրավական ճանապարհով է պահանջելու պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում, որտեղի՞ց և ինչպե՞ս են այդ ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում։ Նշված պահանջը չկատարելու դեպքում նաև զրպարտության փաստով է հայց ներկայացվելու դատարան»,-գրել է նա։