Լրահոս
Քաղաքական
12:49
20.10.25
1 288

«Մեր ձևով» շարժումն այլևս կայացած իրողություն է․ Տիգրան Դումիկյան

Img default alt hy

«Հոկտեմբերի 18-ին Երևանում կայացած «Մեր ձևով» շարժման առաջին հանրահավաքը հանդիսացավ կարևոր սոցիոլոգիական և քաղաքական փորձ՝ գնահատելու հանրության արձագանքը շարժման գաղափարներին և դրանց շուրջ համախմբման պատրաստակամությունը։ Չնայած իշխող վարչակարգի և նրա աջակիցների կողմից կիրառված ճնշումներին ու խոչընդոտներին՝ մեր ժողովուրդը իր ստվար ներկայությամբ հստակ դրսևորեց վճռականություն ու համարձակություն՝ կանաչ լույս վառելով շարժման հետագա ընթացքի համար։

Եվ այսօր հստակ կարող ենք արձանագրել, որ «Մեր ձևով» շարժումը՝ որպես հասարակական և քաղաքական երևույթ, այլևս կայացած իրողություն է։ Իհարկե, հիմնական մարտահրավերները դեռ առջևում են, և ակնհայտ է, որ մեր ժողովրդին մեծ դառնություններ պատճառած իշխանությունը գալիք համապետական ընտրություններում նորից կձգտի ամեն ինչ անել իր դիրքերը պահպանելու համար, սակայն չկա և չի կարող լինել ավելի զորեղ ուժ, քան ժողովրդի հավաքական կամքն է։

Ուստի, ինչպես ժամանակին ասել է Հուլիոս Կեսարը, «վիճակը նետված է»։ Հետևաբար, սպասվող ներքաղաքական գործընթացներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պահպանել համբերություն, հաստատակամություն և միասնականություն․․․»։

Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան