Լրահոս
Հասարակական
23:34
22.01.23
331

Մեքենան վերածվել է մոխրակույտի

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի  տեղեկություններով՝ հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի բնակիչ, Սարգիս Պետրոսյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ավտոմեքենան էլ վերածվել է մոխրակույտի: