Լրահոս
Միջազգային
10:45
18.10.25
539

Մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք․ Թրամփը ճիշտ է․ Ուկրաինայի նախագահ

Img default alt hy

Մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք: Թրամփը ճիշտ է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եվ հետո սկսեք խոսել այն մասին, թե ինչպես քայլեր ձեռնարկել դեպի երկարաժամկետ խաղաղություն։ Բայց հարցը Պուտինն է, որովհետև մենք չենք սկսել այս պատերազմը։

Մեզ անհրաժեշտ են անվտանգության հզոր երաշխիքներ հրադադարից հետո, որպեսզի Պուտինը չվերադառնա նոր ագրեսիայով։ Մեր դիրքորոշումը նախ հրադադարն է, որպեսզի կարողանանք խոսել և հասկանալ դիրքորոշումները»,-նշել է Զելենսկին։