Լրահոս
Հայաստան
13:17
08.03.21
94

«Մենք կանգնած ենք նոր, այլևս Հայաստանի հանդեպ սանձազերծվող, պատերազմի շեմին». Խոսրով Հարությունյան

Img default alt hy

ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գլխավոր Շտաբը պարտավոր է խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում: 

Թուրքիան և Ադրբեջանը արցախյան երկրորդ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում անց են կացնում երկրորդ, զորամիավորումների և զինտեխնիկայի ներգրավման առումով բավականին ընդգրկուն, համատեղ զորավարժություններն, ընդ որում մեր սահմանների ուղղակի հարևանությամբ:

 Բնական հարց է առաջանում. բառացիորեն ամիսներ առաջ պատերազմում հաղթած բանակները ինչու՞ պետք է իրար հեըևից անցկացնեն համատեղ զորավարժություններ (այս հարցադրումն ավելի առարկայական է դառնում հատկապես այն տեղեկատվության ֆոնին, որ Ադրբեջանը 2021թ իր ռազմական բյուջեն ավելացրել է շուրջ 50%-ով): Արդյո՞ք այդ պետությունները պատրաստվում են նոր լայնածավալ պատերազմական գործողությունների: Կարծում եմ այս հարցին պատասխանելու համար առանձնահատուկ խորաթափանցություն չի պահանջվում:

Ու՞մ դեմ է պլանավորվում այդ պատերազմը այլևս կարևոր չէ, քանի որ բոլոր դեպքերում այն չի շրջանցելու Հայաստանը: Իսկ եթե հաշվի առնենք թե՛ Էրդողանի և իր արտգործնախարարի և թե՛ Ալիևի վերջին օրերի հայտարարություններն, ապա առանց վարանելու կարող ենք արձանագրել, որ մենք կանգնած ենք նոր, այլևս Հայաստանի հանդեպ սանձազերծվող, պատերազմի շեմին:

Այս պնդումն ավելի ակտուալ է հնչում հատկապես Սյունիքի ռազմավարական կարևորության դիրքերը ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ թողնելու մասին Վարչապետ կոչված անձի որոշման լույսի ներքո: Եվ եթե ավելացնենք այն աղմկահարույց փաստը, որ Կապանի փողոցներով երթևեկում և նկարահանումներ են անում ազերի զինվորականներն, ապա իրավիճակն առավել քան սպառնալի է ներկայանում:

Բոլորովին չկարևորելով ստեղծված իրավիճակի սպառանալիությունը արձանագրող հավելյալ փաատեր ներկայացնելու անհրաժեշտությունը (իսկ դրանք շատ շատ են), ըստ իս, առանձնահատուկ կարևորություն է ստանում այդ սպառնալիքներին դիմագրավելու մեր քայլերի խնդիրը:

Այլևս պարզ է, որ սպառնալիքի տակ է ոչ թե Հայոց Պետությունը, այլ Հայաստանի գոլությունն ընդհանրապես: Ավելին, այլևս որևէ կասկած չի հարուցում այն, որ մեր Հայրենիքի գոյության բոլոր սպառնալիքների ‹‹գլխավոր ճարտարապետը››, մեր ազգային անվտանգության համար մեկ սպաառնալիքը՝ Վարչապետն է և նրա հենարանը հանդիսացող ուժալինները՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատախազությունը, քնչական մարմիններն ու նրա ուսապարկերը:

Սակայն նույնչափ ակնհայտ է, որ մեր պետության անվտանգության համար մեկ երաշխավորը Բանակն է՝ ի դեմս Գշխավոր Շտաբի և Զինված ուժերի հրամկազմի: