Լրահոս
Հայաստան
22:45
10.03.22
174

Մեկ ծնելուց է աշխարհը փոխվում, մեկ կորցնելուց․ Ալվարդ Պետրոսյանի վերջին բանաստեղծությունը

Img default alt hy

Աևդեն տեղեկացրել ենք, որ այսօր կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։

Անվանի մտավորականի հարսը` Աննա Մնացականյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ալվարդ Պետրոսյանի հրաժեշտի վերջին բանաստեղծությունը։

Մեկ ծնելուց է աշխարհը փոխվում,
Մեկ կորցնելուց։
Միջուկը կյանքն է՝ խելահեղ, հզոր,
Մթին անդունդներ և լույսեր պես-պես։
Մահվանս օրը անձրև կմաղի
Երկինք առաքված իմ արցունքներն են։
Աշուն կլինի, օ, Վահան Տերյան,
Անձրևն էլ սառը, քաղցր, անվախճան։
Գարունով հղի այս ջուրը երկնից
Ծաղկունք է ու կյանք, հրավառություն,
Այս բուրյան շքեղ նվերը վերջին
Ձեզ համար է, Ձեզ, օրհնանք ամենքին։