Լրահոս
Իրավական
23:00
12.08.22
132

Մեծամորի ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել

Img default alt hy

Ոստիկանության Մեծամորի բաժնում օգոստոսի 11-ին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում նկատել է, թե կրակել և վնասել են իր տան պատուհանն ու նախասրահի պատը, իսկ հատակին հայտնաբերվել է դեֆորմացված գնդակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Մեծամորի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Մրգաշեն գյուղի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: