Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:30
08.06.23
128

Մեծ խաբկանք. Ադրբեջանը կրակում է, քանի որ ոչինչ չի որոշվում բանակցություններում

Կես տարում  երկրորդ անգամ են տապալվել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ արտգործնախարարների մակարդակով: Բաքուն վիժեցրել է հունիսի 12-ին սպասվող վաշինգտոնյան բանակցությունն այնպես, ինչպես Երևանն էր վիժեցրել մոսկովյան հանդիպումը՝  անցած դեկտեմբերին:  Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն այժմ փորձում են հստակեցնել առաջիկա հանդիպման ամսաթիվը և հույս է հայտնել՝ այն մոտ ժամանակում կկայանա: 

Քանի լռում են բանակցողները, կրակում են զենքերը: Թշնամին գիշերը նորից թիրախավորել է Արցախի հյուսիսը, դրանից առաջ էլ՝  կրակի տակ է առել Խոզնավարը, հայկական կողմում տուժածներ չկան: