Լրահոս
Արցախ
22:14
21.12.22
90

Մեծ ստերի միջանցք. Արցախում կոշտ ու ազնիվ են խոսում

Այսօր Արցախի բլոկադայի 10-րդ օրն է, ու ոչ միջազգային կառուցների, ոչ մարդասիրական կազմակերպությունների կոչերը չեն կարողանում Լաչինի միջանցքից մի կողմ հրել մի քանի տասնյակ պսևդո-բնապահպանի ու բացել 120 հազար հայի շնչառությունը:

Արցախցի պաշտոնյաները Հայաստանի ու Սփյուռքի հայության արձագանքից հիասթափված են: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ նստացույց անող պետնախարարի խորհրդականը «Հայլուր»-ին ասել է՝ կուզեր ավելի մեծ ռեակցիա տեսնել, բայց ակցիան քաղաքական չէ: