Լրահոս
Քաղաքական
23:30
17.10.25
1 443

Մայր Աթոռի վրա շարունակական արշավը կարող է խափանել միայն համարժեք հակազդեցությունը․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է  տարածել․

«Մայր Աթոռի վրա շարունակական արշավը կարող է խափանել միայն համարժեք հակազդեցությունը:

Միայն մեր միասնական արձագանքը, անհամաձայնության դրսևորումը, անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնաճնշումների այս ալիքը:

Ուստի, չափազանց կարևորում եմ բոլորիս մասնակցությունը վաղվա հանրահավաքին՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված մեր ազգային բարերարի, մեր Սրբազանների, մեր բոլոր քաղբանտարկյալների:

Կհանդիպենք հոկտեմբերի 18-ին` Ազատության հրապարակում»: