Լրահոս
Հասարակական
22:15
17.10.25
345

Մարդատար ավտոբուսը հարվածել է Մերսեդեսին, այն մխրճվել է ծառի մեջ. Երևանում խոշոր վթարի հետքերով

Ավտոբուսի մասնակցությամբ այսօրվա վթարից հետո Երևանում դժգոհում են, թե շատացել են ավտոբուսների վթարները: «Երևան-Ավտոբուս» ընկերությունը վստահեցնում է, թե իրենց վարորդը փորձառու է. վստահեցումներ ուզում է լսել նաև ավտոբուսի հարվածից մետաղի ջարդոնի վերածված Մերսեդեսի վարորդը, որ փոխհատուցում կստանա: