Լրահոս
Հասարակական
09:45
19.02.25
510

Մանրամասներ՝ Հատիս լեռան լանջին ավտոմեքենաների արգելափակման դեպքից

Img default alt hy

Փետրվարի 18-ին, ժամը 20:57-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  

Փրկարարներն ու պարեկային ծառայության աշխատակիցները արգելափակումից դուրս են բերել երկու վարորդներին և չորս ուղևորների, այնուհետև ուղեկցել անվտանգ տարածք: