Լրահոս
Հասարակական
14:45
14.09.24
318

Մանրամասներ՝ Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած վթարից

Img default alt hy

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, վարորդ Ս․ Դ․-ին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

Հնարավոր է սա 5 մարդ, շտապօգնություն, ավտոմեքենա and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 1 անձ, շտապօգնություն and փողոց նկարն է

Հնարավոր է սա car նկարն է