Լրահոս
Իրավական
15:27
18.10.25
1 601

Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը. «Sputnik Արմենիա»

Img default alt hy

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի։ Սրբուհի Գևորգյանի պաշտպան Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը․ «Կիրառվի այլընտրանքային խափանման միջոց»։ Փաստաբանի խոսքով՝ Գևորգյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ռեկտորի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի գրավը։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: 

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու մեջ: