Լրահոս
Իրավական
23:21
17.09.25
161

Մանկասայլակը տարել են խուզարկության. մեղադրյալի աթոռին հորը տեսնել չի ուզում 16-ամյա դուստրը

Գրեթե 3 ամիս է` կալանավորված է Սրբազան պայքարի աջակից Տիգրան Գալստյանը և դեռ այդքան էլ մնալու կալանավորված՝ դատարանի վերջին որոշմամբ: Գալստյանների տանը չեն հավատում, թե իբր ահաբեկչություն է պլանավորել գործարարը. իրեղեն ապացույցները, որ դրվել են այդ մեղադրանքի հիմքում, Գալստյանների տնից հայտնաբերված գունավոր ծխերն են: Տիգրանի 16-ամյա դուստրը տխրում է, որ հայրը տանը չէ, և անհանգստանում, որ մարդիկ Հայաստանում շարունակ անտարբեր են դառնում: