Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
03.03.22
258

Մամուլի տեսություն

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Yerevan.Today»

Նիկոլ Փաշինյանը սովոր է նախկիններին քննադատել, մեղադրել այն ամենի մեջ, ինչ ինքն է արել։ Բայց, միևնույն է, դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունն այն է որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում կա երեք ստորագրություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին։

«Հրապարակ»

Փաշինյանը պառակտելու, խժդժություններ առաջացնելու մեծ ձիրք ունի:

«Փաստ»

ԱԳՆ-ն չի պատասխանում՝ արդյո՞ք Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը գնալով նեղացնում է վստահելի մարդկանց շրջանակը:

«Ժողովուրդ»

ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից առ այսօր իշխող ՔՊ խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական որեւէ նախաձեռնություն չի քննարկել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ: