Լրահոս
Մամուլի տեսություն
09:57
02.03.22
202

Մամուլի տեսություն

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«168 Ժամ»

«Ռուսաստանը հիանալի կերպով տեսնում ու հասկանում է՝ ինչու, ում մատուցմամբ են գործում Հայաստանում արևմտամետ խմբերը». ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշև:

«Հրապարակ»

Թուրքերի գլխավոր պահանջն է՝ մոռանալ անցյալը, փակել պատմության սեւ էջերը, չհիշել անգամ 2020 թ-ը եւ առաջ նայել՝ դեպի հայ-թուրքական եղբայրական լուսավոր ապագա։

«Թերթ.ամ»

SWIFT համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա՝ հիմնականում խոշորների։ ՀՀ առևտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրականացնել ՌԴ մյուս առևտրային բանկերի հետ։

«Ժողովուրդ»

ԱԱԾ-ն կոնկերտ ու հասցեական չի ներկայացնում, թե 2018-ից մինչեւ օրս Հայաստանում օտարերկրյա ներդրումները խոչընդոտող կոռուպցիոն քանի ու ինչ բնույթի երեւույթներ է բացահայտել եւ կանխարգելել:

«Հրապարակ»

Ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստում է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի, եւ ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ: