Լրահոս
Սպորտ
19:18
18.09.25
257

Մալխաս Ամոյանը 5։1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցչին

Img default alt hy

Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը 5։1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիին և դուրս եկել Հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։

Եզրափակչում մեր մարզիկը կմրցի օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Նոա Կուսականի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք` Մալխաս Ամոյանը հաղթել է թուրք մարզիկ Ահմետ Յիլմազին և անցել 2025 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: