Լրահոս
Միջազգային
10:30
01.06.23
91

Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան անվտանգության հարցերում չպետք է կախված լինի ԱՄՆ-ից

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անվտանգության հարցերում ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը և պետք է կառուցի իր ռազմական ինքնիշխանությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  Ֆրանսիայի նախագահը նշել է Բրատիսլավայում Globsec անվտանգության ֆորումի նստաշրջանի իր ելույթում։

«Այսօր մենք պետք է ուրախանանք, որ ԱՄՆ վարչակազմը աջակցում է մեզ և նույնքան ջանքեր է գործադրել (Ուկրաինային աջակցելու համար), որքան և եվրոպացիները, ինչը բարձրացնում է մեր ընդհանուր հեղինակությունը։ Բայց արդյոք այս վարչակազմը միշտ այդպիսին կլինի: Մենք չենք կարող դա ասել, մենք չենք կարող մեր հավաքական անվտանգության հարցերը թողնել առաջիկա տարիներին Ամերիկայի քաղաքացիների ընտրությանը»,- ասել Է Մակրոնը։

Նա նշել է, որ խոսքը ՆԱՏՕ-ն «ֆրանկո-գերմանական համատիրությամբ» փոխարինելու մասին չէ։