Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:58
23.12.22
207

Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը: Այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից:

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Մակրոնն Ալիևին իր խիստ մտահոգությունն է հայտնել` կապված Հարավային Կովկասում լարվածության աճի հետ: Նա կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը», - ասված է հաղորդագրության մեջ: