Լրահոս
Հայաստան
15:16
11.03.22
152

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար

Img default alt hy

Մարտի 11-ին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը: 

Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: 

Նախարարն իր խոսքում կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Տիկին Փիթրս Յահիան իր հերթին ևս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլև շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին՝ ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար: