Լրահոս
Միջազգային
22:08
02.03.22
279

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ բանաձև է ընդունել

Img default alt hy

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով դուրս բերել իր զորամիավորումները Ուկրաինայի տարածքից։ Այս մասին մարտի 2-ին հաղորդվում է կազմակերպության Twitter-ի էջում։

Բանաձևը նաեւ ուժի կիրառումը դադարեցնելու պահանջ է պարունակում։ Փաստաթղթին աջակցել է 141 երկիր, հինգը՝ դեմ, 35-ը՝ ձեռնպահ։

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաշտպանել է Ուկրաինայի վերաբերյալ ընդունված փաստաթուղթը։ Նա պատրաստակամություն է հայտնել առաջնորդվել բանաձևով։