Լրահոս
Միջազգային
17:03
02.03.22
152

ՄԱԿ-ի այսօրվա նիստում կդատապարտեն Ռուսաստանի գործողությունները․ Ջոնսոնը զանգել է Զելենսկուն

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պայմանավորվել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ընդլայնվեն՝ առաջիկա օրերին։

Դաունինգ Սթրիթի ներկայացուցչի խոսքով, վարչապետը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Մեծ Բրիտանիան այսօր հավաքում է ՄԱԿ-ի Գլխաիվոր ասամբլեայի անդամներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի այսօրվա նիստին Ռուսաստանի հնարավորինս խիստ դատապարտումն ապահովելու համար։