Լրահոս
Քաղաքական
17:00
10.06.23
53

«ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը». Աշոտյան

Img default alt hy

Անգամ սարսափ երազում չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանական քարոզչական բացիլներով կվարակվի և կդառնա այդ զառազայի տարածող Հայաստանի որևէ ղեկավար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հրապարակելով 2014 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից:

«Այս տեսանյութը հա ուզում էի հրապարակել, Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական քարոզչությանն ի պատասխան։

2014 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը՝ կապված 1993 թվականների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հետ։

Անգամ սարսափ երազում չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանական քարոզչական բացիլներով կվարակվի և կդառնա այդ զառազայի տարածող Հայաստանի որևէ ղեկավար։

Նիկոլ Փաշինյանը սահմանեց նաև այդ հակա-ռեկորդը»։