Լրահոս
Հասարակական
11:11
03.03.22
165

Մահվան և վարակվածության նոր դեպքեր․ կորանավիրուսային պատկերը՝ Հայաստանում

Img default alt hy

Մարտի 3-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Կատարվել է 3382 թեստավորում, առողջացել՝ 486 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 757 դեպք, որոնցից 404 157-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6472 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8505 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1617 է:

Մեկ օրում մահացել է 12 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 906 066 թեստավորում։