Լրահոս
Սպորտ
17:00
25.12.22
185

Մահացել է UFC ամերիկացի մարզիկը

Img default alt hy

Մահացել է խառը մենամարտերի ամերիկացի մարտիկ Ստեֆան Բոնարը, ով 2013 թվականին ընդգրկվել էր UFC Փառքի սրահում։ Նա 45 տարեկան էր։ Մահվան պատճառը սրտի բարդություններն են եղել, հայտնում է Reuters-ը։

UFC-ի նախագահ Դանա Ուայթը ամերիկացի մարզիկին անվանել է պատմության ամենակարեւոր մարտիկներից մեկը։ Նրա կարծիքով, Ստեֆան Բոնարի մենամարտը Ֆորեսթ Գրիֆինի հետ 2005 թվականին The Ultimate Fighter շոուի շրջանակներում «ընդմիշտ փոխեց սպորտը»։

Բոնարը կարիերան ավարտեց 2014 թվականի նոյեմբերին։

Աղբյուր  ArmSport.am