Լրահոս
Հասարակական
09:30
13.08.22
338

Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Img default alt hy

Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը։ 

Կենսագրություն

Ծնվ. 03.09.1967թ., գ. Հայկաշեն (ՀՀ Արմավիրի մարզ):

ՀՀ բանակի գեներալ-մայոր (2000):

Ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտ. համալսարանը (1994),

ՀՀ ՊՆ ակադեմիան (1996) և Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիայի դասընթացները (1998):

1989-92-ին՝ կամավորական ջոկատի,

1992- 2007-ին՝ ՀՀ ԶՈՒ գումարտակի, օպերատիվ խմբի, զորամասի, բանակային զորամիավորման հրամանատար:

2007-ին զորացրվել է:

Նույն թվականին՝ ՀՀ Աժ պատգամավոր:

1989-94-ին մասնակցել է ՀՀ Ճամբարակի, Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի, Քելբաջւսրի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Պարգևատրվել է.

ՀՀ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան:

Ամուսնացած էր, ունի չորս երեխա։