Լրահոս
Հասարակական
09:44
18.09.25
2 632

Մահացել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռնիկը

Img default alt hy

Մահացել է ՀՀ զինվորական նախկին դատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը՝ 6-ամյա Տիգրանը:

Երեխան ավտովթարից հետո տեւական ժամանակ կոմայի մեջ էր: 

«Խորը ցավով հայտնում ենք, որ մեր Տիգրանը այսօր հրեշտակ դարձավ: Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 19-ին ժամը 18:00-ին, իսկ հողարկավորությունը սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին: Լույսերի մեջ մնաս մեր հրաշք տղա»,- գրել է ընտանիքի հարազատը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել էին «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 10 վիրավորներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

ԶԼՄ-ները գրել էին, որ «Toyota Land Cruiser» -ի մեջ եղել են վարորդ Կ.Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա.Սեդրակյանը, Կ.Սեդրակյանը, Տ.Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վերջիններս Գագիկ Ջհանգիրյանի դուստրը, փեսան ու թոռներն են եղել։