Լրահոս
Հասարակական
16:02
22.10.21
59

Մահացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը

Img default alt hy

Կյանքից հեռացել է արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը, այս մասին հաղորդագրություն է զետեղված Հայաստանի ազգային պատկերասրահի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Շահեն Խաչատրյանի հավաքչական գործունեության շնորհիվ Ազգային պատկերասրահի ֆոնդը հարստացել է անվանի արվեստագետների բազում ստեղծագործություններով: Շահեն Խաչատրյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ալբոմների: Անուրանալի է նրա ավանդը Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, հայ նշանավոր այլ նկարիչների արվեստի ուսումնասիրության գործում»,- ասվում է հաղորդագրության տեքստում: