Լրահոս
Հասարակական
22:36
15.10.25
180

Լռելն ու լուռ հետևելը կարող են սպանել մեր հոգիները ...Շահէ Անանեան

Img default alt hy

Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հրապարակումը․

«Ստալինյան բռնատիրության սցենարը թևակոխում է իր վերջին արարը: Այսօրվա իրադարձությունները Արագածոտնի թեմում, քահանայից դասի և առաջնորդի բռնի անհետացման երևույթները, իրավապաշտպանների ահազանգերն ու մասնագիտական գնահատականները խոսում են այն մասին, որ մենք այլևս ավտորիտար իրականության մեջ ենք ապրում:

Այդպիսի հասարակություններում մարմինն սպանելուց բացի, ճիգ ու ջանք չեն խնայում հոգին սպանելու: Եվ ուրեմն, ամեն բան պետք է անել, որ հոգին չմարի: Պետք է հոգևոր գիտակցությամբ ու աներեր հավատով ամուր կանգնել մեր հոգիները պաշտպանող խրամատներում: Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ: Լռելն ու լուռ հետևելը կարող են սպանել մեր հոգիները ...»։