Լրահոս
Աշխարհ
13:16
13.01.25
664

Լոս Անջելեսում կրակը բորբոքող ուժգին քամիներ են նորից սպասվում. աղետալի հրդեհի զոհերն ավելացել են

 

Կալիֆորնիայի ահասարսուռ հրդեհները 24 մարդու կյանք են խլել: Զոհվածների մասին նոր տվյալներ է հայտնել նահանգապետ Գևին Նյուսոմը: Նա չի բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ: Նախնական հաշվարկով՝ մահաբեր կրակը 12 հազարից ավելի շենք ու կառույց է մոխրացրել: Լոս Անջելեսում դեռ մոլեգնող 6 խոշոր հրդեհի մասին են հայտնում ամերիկյան լրատվամիջոցները: