Լրահոս
Միջազգային
20:10
09.01.25
431

Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներ

Img default alt hy

Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների հետևանքով իրենց տներն են կորցնում նաև կինոաստղեր, հայտնի մարդիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Դերասան Բիլի Քրիսթալը կորցրել է իր տունը, որտեղ ապրել է 1979 թվականից: Դերասանուհի Փերիս Հիլթոնը ևս կորցրել է Մալիբուի իր ծովափնյա առանձնատունը:

Իրենց տներից ստիպված են եղել տարհանվել նաև դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը, դերասան Ջեյմս Վուդսը,  դերասանուհի Մենդի Մուրը, դերասան Մարկ Հեմիլը և այլք:

Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում այրվել է մոտ 5000 հա տարածք, որտեղ հիմնականում ապրում են կինոյի, հեռուստատեսության և երաժշտության ոլորտի աստղեր: Այնտեղ միջին տան արժեքը կազմում է 4.5 մլն դոլար: