Լրահոս
Հասարակական
23:35
06.06.23
126

Լոռու մարզում էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից

Img default alt hy

Հունիսի 6-ին, ժամը 20։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին-Հաղպատ հատվածում էլեկտրաքարշը (տեղափոխում է ցորեն, 18 վագոն) դուրս է եկել երկաթգծի ուղիներից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։