Լրահոս
Սպորտ
23:40
08.08.22
161

Լևանդովսկին առաջին գոլն է խփել «Բարսելոնա»-ում

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» ընկերական խաղում 6-0 հաշվով հաղթել է մեքսիկական «Պումասին»։

Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Պեդրիի փոխանցումից հետո հաշիվը բացել է կատալոնացիների նորեկ Ռոբերտ Լևանդովսկին՝ խփելով իր առաջին գոլը նոր թիմի կազմում։ Երկու րոպե անց Լևանդովսկու փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկել է Պեդրին, իսկ ևս 5 րոպե անց Դեմբելեն խփել է 3-րդ գոլը։ 19-րդ րոպեին Լևանդովսկիի ևս մեկ փոխանցումից հետո Պեդրին դուբլ է ձևակերպել։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, աչքի է ընկել Օբամեյանգը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Ֆրենկի դե Յոնգը հաշիվը դարձրել է 6-0: