Լրահոս
Հասարակական
17:15
22.10.25
181

Լենինգրադյան փողոցն այսուհետ կկրի բարերար Քըրք Քըրքորյանի անունը

Img default alt hy

Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի։ Որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստի օրակարգում է։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը (սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ) անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ «Քըրք Քըրքորյան փողոց»»,-նշված է նախագծում։