Լրահոս
Միջազգային
21:16
02.03.22
366

Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին․ Անջեյ Դուդա

Img default alt hy

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ  Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։ 

Նրա խոսքով, Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին և այնտեղ չի ուղարկելու իր ռազմական տեխնիկան։  

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիայի անվտանգությունը ապահովելու և  պատերազմի մեջ չներքաշվելու համար զորք ու սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա։

Մարտի 1-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Գերմանիան, ՆԱՏՕ-ն, այլ երկրներ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված ռազմական միջամտություն չեն ծրագրում։