Լրահոս
Հասարակական
23:30
21.02.25
233

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Img default alt hy

Փետրվարի 20-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ՝ Լուցյան Մարեկ Պիետժչիկի գլխավորությամբ: Այս մասին հայտնել են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցությունն առավել խորացնելու և առկա շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի և Լեհաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ապահովմանը։