Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:48
23.12.22
87

Լավրովի հետ հանդիպումից առաջ Բայրամովը հեռախոսով խոսել է Բորելի հետ

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Սա Լավրովի ու Բայրամովի երկրորդ հանդիպումն է մեկ ամսվա ընթացքում:

Նախարարները քննարկելու են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի օրակարգի հետ կապված հարցեր:

Երեկ հեռախոսազրույցի ընթացքում Լավովն ու Բայրամովը ափսոսանք են հայտնել, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել այդ բանակցություններին: