Լրահոս
Հայաստան
18:42
02.03.22
358

Լավ եմ անում՝ մատ եմ թափ տալիս․ Փաշինյանը նորից կատաղել է ԱԺ ամբիոնից, ըննդիմությունը լքել է դահլիճը

Img default alt hy

«Ի թիվս այլ թանկացումների ապրիլի 1-ց Հայաստանում կթանկա գազը,  ունե՞ք գնահատականներ, թե՝  ի՞նչ հետևանքներ է ունենալու տնտեսության վրա , բացի այդ՝  ռուս-ուկրաինական պատերազմի աղետալի հետևանքներն իրենց վատ անդրադարձն են ունենալու ՀՀ տնտեսության վրա , մասնավորապես՝ հացահատիկի մասով,  ի՞նչ քայլեր եք ձեռնարկում  և քանի որ Դուք Արցախի  շուրջ 75 տոկոսը  հանձնեցիք թշնամուն, նաև՝  թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում  այս առումով, նաև՝  ՀՀ  անվտանգության մասով  մշակո՞ւմ ե ք,  ոնց եք սպասարկեու, թե՞ նորից եք ասելու՝  «համար մեկ պատասխանատուն եմ, բայց՝  մեղավորը չեմ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց է ուղղել պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

Հարցից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին լսելով Արցախը հանձնելու մասին բառակապացությունը, հունից դուրս է եկել: Նա հարցին չի պատասխանել, փոխարենը սկսել է գոռգոռալ, մեղադրել նախկին իշխանություններին։

«Ձեր չափն իմացեք, թափ կտամ մատ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», – ասել է Փաշինյանը` լքելով ամբիոնը։

Դրանից հետո Ազգային ժողովում սկսվել է խառնաշփոթ։ Ընդդիմության մի քանի պատգամավորների հայտարարվել է նկատողություն, ընդդիմությունը լքել է դահլիճը։