Լրահոս
Միջազգային
00:00
12.08.22
115

Լատվիան և Էստոնիան դուրս են գալիս Չինաստանի հետ համագործակցության «16+1» ձևաչափից

Img default alt hy

Լատվիան և Էստոնիան դադարեցրել են մասնակցությունը Չինաստանի հետ համագործակցության «16+1» ձևաչափին, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Անցած տարի Լիտվան դուրս եկավ այս ձևաչափից (այն ժամանակ ձևաչափը կոչվում էր «17+1»)։ Համագործակցությունը կրում է առևտրատնտեսական և ներդրումային բնույթ, ընդգրկում է նաև մշակույթի, զբոսաշրջության, գիտության և կրթության ոլորտներում փոխհամագործակցության հարցերը։

«Չինաստանի «17+1» ձևաչափն արդեն ավելորդ էր և տարաձայնություններ կային Լիտվայի դուրս գալուց շատ առաջ: Լատվիան և Էստոնիան նույնպես փակում են դուռը: «14+1»-ը պետք է փոխարինվի ԵՄ «27+1»-ով»,- գրել է Լանդսբերգիսը Twitter-ում: