Լրահոս
Քաղաքական
15:28
20.04.23
245

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. քաշքշուկ՝ պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև

Img default alt hy

Ազգային ժողովում  անկախ պատգամավոր Թահուգի Թովմասյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը սրվեց։ 

«Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնում ամբիոնից, իրականացնում եմ քաղաքական ակցիա»,- հայտարարեց Թովմասյանը։ 

Ամբիոնի մոտ Թովմասյանի ակցիային միացան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել բարձրախոսը, այնուհետև հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցներին։ 

Քաշքշուկ սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը դահլիճից բղավեց, թե կարող է թքել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որ պետք լինի՝ կթքեմ»։