Լրահոս
Արցախ
12:52
26.12.22
108

Լաչինի միջանցքը բացելու՝ խաղաղապահների խոստացած ժամկետը լրանում է

Արցախի բլոկադայի 15-րդ օրն է, և լրանում է Լաչինի միջանցքը բացելու՝ խաղաղապահների խոստացած ժամկետը: 

Շաբաթ օրը Լաչինում ռուսական առաջին անցակետի հրամանատարն էր անցակետ գնացած արցախցիներին հայտնել, որ 2 օրից, այսինքն՝ այսօր, լուրջ հանդիպում է սպասվում, և ճանապարհը վերջնական պետք է բացվի: Ռուս զինվորականը, սակայն, չէր հստակեցրել, թե խոսքը ինչ հանդիպման մասին է: Փաստացի, Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը 348 ժամ փակ է: Ինչ վիճակ է ադրբեջանցիների ակցիայի վայրում, հայտնի չէ: