Լրահոս
Արցախ
13:18
11.08.22
192

Մոսկվան պնդում է՝ Լաչինի միջանցքի հարցը պիտի լուծվի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի հիման վրա

Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի դեպարտամենտի փոխտնօրենն է այսպիսի հայտարարություն արել: 

Իվան Նեչաևը վերահաստատել է, որ, ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի, երեք տարում էր որոշվելու Լաչինի միջանցքի երկայնքով  նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը: