Լրահոս
Հասարակական
16:54
21.04.25
189

Կրակում են պեկայով ու դեշեկայով. գյուղացիները քնում-զարթնում են ադրբեջանական կրակահերթի տակ

 

Թշնամու կրակոցից Խոզնավարում տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչն է վնասվել: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 20-ին գիշերը 2:30-ի սահմանում են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Տուժածներ չկան: Ադրբեջանցիները նաև այս գիշեր են կրակել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում: Խնածախում կեսգիշերն անց գրեթե մեկ ժամ անընդմեջ կրակել է թշնամին: Գիշերն ու առվոտյան Տավուշի Մովսես և Գեղարքունիքի Նորաբակ բնակավայրերում էլ են կրակոցների ձայներ լսել: